Մաշված խողովակներ, կոտրված փականներ, ջրի անկանոն հոսք․ նման տեսարանները Երևանում սովորական են դարձել։ Մայրաքաղաքում քայլելիս հաճախ կարելի է տեսնել, որ սիզամարգերը ջրելու փոխարեն՝ ջուրը հոսում է փողոցներով ու մայթերով։ Քաղաքային իշխանության լուծումները հաճախ սահմանափակվում են քարեդարյա մեթոդով՝ փականների վրա քարեր դնելով։ Բաղրամյան պողոտայի սկզբնամասի՝ Գրողների միության հարևանությամբ սիզամարգի կողքով անցողները, օրինակ, անկախ իրենցից սառը ցնցուղ …

