Աֆղանստանի և Պակիստանի սահմանին սկսվել են թեժ զինված բախումներ իսլամիստական «Թալիբան» շարժման զինյալների և պակիստանցի զինվորների միջև։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի մի քանի նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներին։ Երկու օր առաջ թալիբները Իսլամաբադին մեղադրել էին Աֆղանստանի տարածքի վրա օդային հարվածներ հասցնելու համար։ Հոկտեմբերի 9-ին Քաբուլում երկու պայթյուն էր որոտացել, ևս մեկը՝ Աֆղանստանի հարավարևելքում։ …

