ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ

Լուրեր

31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
Բոլորը

Եվրատլանտյան տարածքի ցանկացած երկիր, որը կարող է նաև դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող է արտահայտել իր ցանկությունը, որից հետո կա որոշակի գործընթաց։ Իհարկե, ես պատրանքներ չունեմ Վրաստանում կատարվողի վերաբերյալ։  «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն համագործակցում է Վրաստանի հետ, որի շրջանակում կազմակերպությունը, մասնավորապես, մտահոգություն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մենք շատ մտահոգված ենք, և սա հստակեցրել ենք վրացական կողմին։ Մենք համագործակցում ենք նրանց հետ։ Ես կարծում եմ, որ համագործակցությունն ինքնին այժմ ծառայում է իր նպատակին՝ ապահովել ուղի, որի միջոցով մենք կարող ենք արտահայտել մեր մտահոգությունները։ Կա Վրաստանը, բայց մենք նաև տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնք, կարծես, շատ ավելի լավ վիճակում են գտնվում, այդ թվում՝ նախագահ Թրամփի ձեռնարկած գործողությունների շնորհիվ։ Հետևաբար, ես Վրաստանում ստեղծված իրավիճակը կդիտարկեի ամբողջ Հարավային Կովկասի համատեքստում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի