Մոլդովայի օդային տարածք են ներխուժել 6 ռուսական դրոններ, երկուսն էլ՝ Ռումինիայի տարածք

Լուրեր

24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025 թվականի նոյեմբերի լույս 25-ի գիշերը՝ Ուկրաինայի վրա գիշերային հարձակման ժամանակ, անօրինական կերպով Մոլդովայի  ու Ռումինիայի օդային տարածքներ են ներխուժել ռուսական դրոններ, 6-ը՝ Մոլդովա, 2-ը՝ Ռումինիա։

Մոլդովայի իշխանությունների  պաշտոնական տելեգրամ  ալիքի հաղորդագրության համաձայն՝ անօդաչու սարքերից մեկը բախվել է Ֆլորեշտի շրջանի Նիժնի Ցուհուրեշտի գյուղի տներից մեկի տանիքին։ Երկրի սահմանային ծառայությունը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքերը «Շահեդ» են եղել։ Նշվում է, որ առաջին ԱԹՍ-ն հայտնաբերվել է Վինոգրադովցա-Վուլկանեշտի բնակավայրերում, որն ապա շարժվել Ռումինիայի հետ պետական ​​սահմանի ուղղությամբ։

Անօդաչու թռչող սարքը հատել է օդային տարածքը մոտավորապես 1500 մետր բարձրության վրա։

Հետագայում, հինգ այլ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Դոնդուշենի, Օրհեյ, Բենդեր, Վադուլ լույ Վոդա և Ֆլորեշտի բնակավայրերի օդային տարածքներում։

Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 25-ի առավոտյան Ուկրաինայից Ռումինիայի օդային տարածք են մտել երկու անօդաչու թռչող սարքեր։ Նշվում է, որ Կոգալնիչեանու ավիաբազայից օդ են բարձրացել երկու գերմանական Eurofighter Typhoon ինքնաթիռներ՝ իրավիճակը վերահսկելու համար։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի