Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նույն օրը կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները:

