«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Իհարկե, լրիվ բացառել, որ Ռուսաստանը կարող է «Իսկանդեր»-ներ վաճառել, օրինակ, Ադրբեջանին, չենք կարող, որովհետև դա, ի վերջո, Ռուսաստանի որոշելու հարցն է: Միշտ չէ, որ Ռուսաստանը որոշումներ կայացնելիս մեր շահերն է հաշվի առնում»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ֆեդերալ …

