ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը Հայաստանում կյանքը փոխելու բանալի կտա. Ստեփան Սաֆարյան

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կտա բանալի՝ Հայաստանում կյանքը փոխելու, կտա հնարավորություն՝ դա անելու, կտա ուղենիշներ՝ համաձայնագրի կետերը կյանքի կոչելու համար»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով վաղը Բրյուսելում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համաձայնագրին. «Եթե մենք սպասում ենք, որ Եվրոպան մեզ բարեկեցություն է բերելու այդպես չի լինելու, սա շատ լուրջ աշխատանք է ենթադրում, պահանջատիրության բարձր մակարդակ»:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ մենք բոլոր բարեփոխումները կարող էինք անել, եթե լիներ քաղաքական կամք. «Այժմ կա ծրագիր, մնում է այն իրականացնել և պետք է յուրաքանչյուրն իրեն այդ ծրագրի իրականացման լիիրավ անդամ համարի, սա ռեֆորմների միջոցով Հայաստանն արդիականացնելու հնարավորություն է տալիս»:

Անդրադառնալով համաձայնագրի չստորագրման հավանականության հետ կապված դեռևս առկա մտահոգություններին, Սաֆարյանը նշեց. «ԵՄ 28 անդամ երկրները նախաստորագրել են համաձայնագիրը, և կարծում եմ, որ հռչակագրի տեքստի ձևակերպումներից զատ՝ այլ վտանգներ այս պահին չկան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 
Լիլիթ Շաբոյան