Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունը Մոսկվայի համար բացարձակապես անընդունելի է, իսկ արտասահմանյան զորքերի հնարավոր տեղակայումը սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգությանը։

«Ի սկզբանե մենք հայտարարել ենք, որ Ուկրաինայի տարածքում ցանկացած օտարերկրյա զորքի ներկայությունը մեզ համար բացարձակապես անընդունելի է։ Մենք դա համարում ենք Ռուսաստանի Դաշնության անվտանգության սպառնալիք»,- ասել է նա ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ «բոլորը համաձայնել էին այս հարցում»։

«Ամեն դեպքում, Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում այս պայմանավորվածությունն ընդունվել էր։ Մինչ այժմ, կարծես թե, ոչ ոք դրան դեմ չէր արտահայտվում։ Եվրոպացիները տեղյակ են այդ մասին։ Իսկ ի՞նչ ենք լսում նրանցից։ Որ խաղաղության հաստատումից անմիջապես հետո նրանք զորքեր կմտցնեն Ուկրաինայի տարածք։ Ի՞նչ է դա նշանակում։ Մենք արդեն խոսել ենք այս մասին․ մեզ համար դա օրինական թիրախ է, այսինքն՝ պատերազմն անմիջապես կվերսկսվի»,- նշել է ՌԴ  նախագահը։

Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը և նախագահ Դոնալդ Թրամփն այս իրավիճակում առաջարկել են պայմանավորվել Եվրոպայում անվտանգության ապահովման մեխանիզմների շուրջ,ընդհանուր առմամբ։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կցանկանար, որ ամերիկյան կողմն աշխատի Եվրոպայի հետ, որպեսզի եվրոպական երկրները  կողմնորոշվեն՝ ինչ են ցանկանում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ Ուկրաինայում։

«Մենք շատ կցանկանայինք, որ դուք՝ հարգելի պարոնայք, ինչպես նաև ամերիկյան վարչակազմն ամբողջությամբ, աշխատեք ձեր եվրոպացի դաշնակիցների հետ, որպեսզի նրանք վերջապես հստակեցնեն իրենց դիրքորոշումը՝ ինչ են ցանկանում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ Ուկրաինայում»,- նշել է Պուտինը։

ՌԴ նախագահը հայտարարել է՝ Մոսկվան երբեք դեմ չի եղել Եվրոպայի հետ երկխոսությանը, սակայն, ըստ Պուտինի, եվրոպացիներն իրենք են խզել այդ երկխոսությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի