Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան

Լուրեր

12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնի թաղամասերից մեկում, որը գտնվում է Սպիտակ տնից փոքր հեռավորության վրա, հինգ մարդ հրազենային վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը՝ նշելով, որ իրավապահներն արձագանքում են մի քանի վայրերում տեղի ունեցած միջադեպերին, գրում է AP-ն։

Ականատեսի խոսքով՝ վիրավորներից առնվազն մեկը գտնվել է մարզասրահում։

Կոլումբիայի շրջանի ոստիկանության վարչության հաղորդմամբ՝ հրաձգության կասկածյալը բարիկադավորվել է առաջին կրակոցների վայրի մերձակայքում։ Իրավապահ մարմինների հատուկ նշանակության SWAT ստորաբաժանումների աշխատակիցներն արձագանքում են  մոտակա բնակելի շենքի վերին հարկերից մեկում տեղի ունեցած միջադեպին։

Հրաձգության դեպքերը գրանցվել են Լոգան Սըրքլ թաղամասում՝ Սպիտակ տնից շուրջ 1,6 կմ դեպի հյուսիս։ Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է խուսափել 15-րդ փողոցի 1500-րդ թաղամասի հատվածից, որտեղ գտնվում են VIDA ֆիթնես կենտրոնը, Սուրբ Ղուկաս եկեղեցին և բնակելի շենքեր։ Փողոցի մեծ մասը շրջափակվել է։

Ոստիկանության լայնածավալ գործողության ընթացքում շրջակա փողոցները նույնպես փակվել են։

ՀԴԲ-ն հայտարարության մեջ նշել է, որ Վաշինգտոնի գրասենյակն «աջակցում է Կոլումբիայի շրջանի Մետրոպոլիտեն ոստիկանության վարչության և տրանսպորտային ոստիկանության վարչության գործընկերներին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի