ՀՀ Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են:Օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից: Հետախուզության է ենթարկվել 600 հա մակերեսով տարածք, որտեղ հայտնաբերվել է 86 ծխացող օջախ, որը նախորդ օրվա համեմատ գրեթե կրկնակի քիչ է: Բոլոր օջախները մարվել են: …

