«Նպաստի և կենսաթոշակի միջև բովանդակային տարբերություն կա, մեկն արտոնություն է, մյուսը՝ սեփականություն»,- ԱԺ նիստի ընթացքում՝ դիմելով ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Խնդրում եմ բացատրեք, ի՞նչն է պատճառը, որ անձը իր սեփականությունը չի կարող տնօրինել Հայաստանի Հանրապետությունից դուրս: Եթե մեկ տարվա ընթացքում նա …

