«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մեկնարկող քառօրյայի ընթացքում Հայաստանի խորհրդարանը կսկսի քննարկել եկող տարվա պետական բյուջեի նախագիծը: Ու պետք է նկատենք, որ 2018 թվականը կլինի երրորդ անընդմեջ տարին, երբ Հայաստանի իշխանությունները թոշակների՝ անգամ չնչին բարձրացում չեն նախատեսում: Թոշակների վերջին բարձրացումը տեղի է ունեցել 2015 թվականին. բյուջեի այդ տարվա նախագիծը 2014-ի աշնանը խորհրդարանին ներկայացրել էր …

