Սերժ Սարգսյանը հակված չէ զիջել վարչապետի պաշտոնը. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թ.–ից հետո վարչապետի թեկնածուի հարցը շարունակում է օրակարգում մնալ:

Մի կողմից չի բացառվում, որ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև վարչապետի պաշտոնի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ անգամ վարչապետի երրորդ թեկնածու կարող է հայտնվել:

Վերլուծական շրջանակներում կարծիքներն այս առումով ևս միանշանակ չեն: Գնահատելով ներքաղաքական իրավիճակը՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը կարծիք հայտնեց, թե վարչապետի երրորդ թեկնածու դժվար թե հայտնվի:

«Իսկ եթե հայտնվի, ապա միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյան–Կարեն Կարապետյան, այսպես ասած, պայքարի արդյունքում ոչ ոք չկարողանա հաղթել: Այդ դեպքում միջանկյալ լուծում կմտածեն, ըստ որի՝ վարչապետ կլինի երրորդ անձը: Բայց այս պահին այդ հավանականությունը, համենայն դեպս, քիչ է: Շեշտադրումը հիմնականում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու վրա է դրված: Կարեն Կարապետյանն էլ է իրեն վարչապետ տեսնում: Բայց ընդհանուր առմամբ՝ մինչև 2018 թ. ապրիլ իրենց պայքարն ընթանալու է: Կ. Կարապետյանը փորձելու է իր տեղն ունենալ մրցավազքում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Արմեն Գրիգորյանն այնքան էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, թե Ս. Սարգսյանի և Կ. Կարապետյանի միջև վարչապետի պաշտոնի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

«Կարծում եմ՝ վարչապետի պաշտոնի շուրջ ինտրիգը մնում է: Հասկանալի է՝ Սահմանադրությունը փոխվել է միայն մեկ նպատակով, որ Ս. Սարգսյանը վարչապետ դառնա: Պարզապես անցած տարի «Սասնա ծռերի» գործողության արդյունքում խորը ճգնաժամ էր ստեղծվել և Ս. Սարգսյանը ճգնաժամից դուրս գալու իրավիճակային որոշում էր կայացրել: Այդ ժամանակ նա որոշակիորեն համաձայնություն էր ձեռք բերել Կ. Կարապետյանի վարչապետ դառնալու հնարավորության վերաբերյալ: Բայց հետագայում իր դիրքերն ամրապնդեց: Խորհրդարանական ընտրություններով և ընտրակեղծիքներով ապահովվեց ՀՀԿ–ի հաղթանակը: Սերժ Սարգսյանն այս պահին հակված չէ վարչապետի պաշտոնը զիջել Կարեն Կարապետյանին և այդ միտումը շարունակվում է: Իսկ Կ. Կարապետյանն ասել է, որ ուզում է 2018 թ.–ից հետո վարչապետ դառնալ: Նա փորձում է քայլեր կատարել, որ նպատակին հասնի»,–ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս առումով ինտրիգը մինչև ապրիլ շարունակվելու է:

«Ըստ իս՝ վերջնական համաձայնություն չկա, թե ինչ որոշում է լինելու: Սերժ Սարգսյանն էլ չի կարողանում պատկերացնել: Տեսեք՝ ՀՀ–ի ներդրումները պակասել են, պետական պարտքը շարունակում է աճել, և տնտեսական մի շարք բացասական տենդենցներ կան, որոնք Սերժ Սարգսյանը չի կարող լուծել»,– նկատեց նա:

Ի տարբերություն Արմեն Գրիգորյանի՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ վարչապետի թեկնածուի վեճ չկա, ավելին՝ ըստ նրա թեկնածու էլ չկա:

«Միակ թեկնածուն Ս. Սարգսյանն է: Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, վարչապետ է լինելու ներկա նախագահը: Մնացածն անիմաստ խոսակցություններ են՝ քաղաքական տեխնոլոգիա՝ հայկական ձևով: Այդ ամենը քաղաքական խաղ ու բլեֆ է: Մեր իրականության մեջ այսպիսի խաղեր շատ են լինում: Ընտրությունները ասվածի վառ օրինակն են: 10 հոգի են առաջադրում, նախապես իմանալով, թե ով է հաղթելու: Ամբողջ կառավարումը փոխեց, որ ուրի՞շը նստի աթոռին»,– նշեց քաղաքագետը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: