«Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ ՀՀ-ի» գործով Հայաստանը գրանցել է լիարժեք հաղթանակ

Լուրեր

06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Ս.թ. նոյեմբերի 5-ին կայացվել է «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 չեղարկման գործով որոշումը․ տեղեկացնում են միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում քննվող չեղարկման այս վարույթը հարուցվել էր հարավային երկաթուղու և արագընթաց ճանապարհի կառուցմանը վերաբերող վեճի առնչությամբ 2023թ. հունվարի 20-ին կայացված արբիտրաժային վճռի չեղարկման նպատակով: Հայցը ներկայացվել էր Հայաստանի Հանրապետության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրերի և «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի հիման վրա: Արբիտրաժային վճռով տրիբունալն ամբողջությամբ մերժել էր Հայաստանի դեմ ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար հայցապահանջը և պարտավորեցրել հայցվորներին հօգուտ Հայաստանի փոխհատուցել շուրջ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես իրավաբանական վճարների և ծախսերի, այդ թվում՝ արբիտրաժային վարույթի ընթացքում Հայաստանի կրած բոլոր ծախսերի փոխհատուցում:

Չեղարկման վարույթի շրջանակներում դիմումատուները հանձնաժողովից պահանջում էին չեղյալ հայտարարել արբիտրաժային վճիռը «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 52-րդ հոդվածով նախատեսված հիմքերից երեքով՝ պնդելով որ՝ (1) տրիբունալն ակնհայտորեն գերազանցել է իր իրավասությունների շրջանակը, (2) ընթացակարգային հիմնարար կանոնից լուրջ շեղում է տեղի ունեցել, և (3) որոշման մեջ չեն նշվել դրա հիմքում դրված պատճառները: Դիմումատուների առանցքային պնդումն այն էր, որ տրիբունալը կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա ներկայացված հայցերի նկատմամբ չպետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության կանոնները, իսկ դրանք կիրառելու արդյունքում թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք հիմք են վճիռը չեղարկելու համար:

Գրավոր դիրքորոշումների ներկայացման փուլում և լսումների ժամանակ Հայաստանը ներկայացրել է մանրամասն և համոզիչ փաստարկներ դիմումատուների պնդումների անհիմն լինելու և արբիտրաժային վճռի չեղարկման համար հիմք չհանդիսանալու վերաբերյալ: Ի վերջո, չեղարկման հանձնաժողովն ընդունելի է համարել Հայաստանի դիրքորոշումները և ամբողջապես մերժել է դիմումատուների պահանջները: Արդյունքում, հանձնաժողովը պարտավորեցրել է դիմումատուներին հատուցել չեղարկման վարույթի ընթացքում Հայաստանի Հանրապետության կրած իրավաբանական վճարներն ու ծախսերն ամբողջությամբ՝ ընդհանուր 382,248 ԱՄՆ դոլարի չափով: Նույն որոշմամբ Հայաստանն իրավասու է բռնագանձել արբիտրաժային վճռով բավարարված 2,8 միլիոն ԱՄՆ դոլարը չեղարկման վարույթի ընթացքում դիմումատուների կողմից հօգուտ Հայաստանի Հանրապետության ներկայացված երաշխիքից։

Չեղարկման վարույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացրել են՝ Alliance Law Partners իրավաբանական ընկերությունն՝ ի դեմս գործընկեր Էդվարդ (Թեդդի) Բոլդվինի, պրոֆեսոր Ֆրեդերիկ Սուղժանը և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը:

Գործի մասին տեղեկատվությունը հասանելի է Կենտրոնի կայքէջում: