ՍԱՊԾ-ն կուսումնասիրի պտուղ-բանջարեղենի շուկան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության ողջ տարածքում ուսումնասիրություններ կկատարի պտուղ-բանջարեղենի շուկայում՝ իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը պարզելու և սպառողներին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Միջոցառումների արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի վերջին: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:

 Հաշվի առնելով  պտուղ-բանջարեղենի իրացման ծավալների աճը նախատոնական ամիսներին՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն էլ ավելի է ուժեղացնում դրանց նկատմամբ թե՛ պետական սահմանային, թե՛ իրացման շուկայում վերահսկողությունը: Նոյեմբերի 13-ին Ծառայության բոլոր մարզային կենտրոնների և սահմանային հսկիչ կետերի ղեկավարներին ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը համապատասխան հանձնարարականեր է տվել այս մասին՝ մանրամասնելով գործողությունների շրջանակը և ներկայացնելով հարցաթերթիկը, որի միջոցով իրականացվող հարցումներով մասնագետները կկարողանան պարզել շուկայում իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը, արտադրման-ներկրման հարաբերակցությունը, ինչպես նաև հետագծելիությունը:

Ստացված արդյունքները և դրանց վերլուծությունը հիմք կհանդիսանան հաջորդ տարի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախատեսվող՝ իրացվող պտուղ-բանջարեղենի շուկայում լայնածավալ մոնիտորինգային ծրագրերն իրագործելիս առավել խոցելի ուղղությունները թիրախավորելու համար: Այդ շրջանակներում կկատարվի  ավելի քան 500 նմուշի փորձաքննություն՝ պտուղ-բանջարեղենի մեջ մնացորդային նյութերի և ԳՁՕ-երի նկատմամբ: