Բանկի Արագածոտն մասնաճյուղի նախկին կառավարչը հափշտակել է հաճախորդների փողերը. հայտարարվել է  հետախուզում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներից խարդախությամբ գումար հափշտակելու և յուրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ.  մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ հայտարարվել է  հետախուզում: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

Երկու քաղաքացուց տարբեր ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել առ այն, որ վերջիններս հանդիսանում են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներ և իրենցից գումար է հափշտակվել:

Նախնական տվյալներով պարզվել է, որ մի դեպքում քաղաքացին ունեցել է ավանդ, իսկ մյուս դեպքում` սպառողական վարկ։  Քննությամբ պարզվել է, որ ավանդ ունեցող քաղաքացու անվամբ նույն բանկում բացվել է վարկային գիծ և խարդախությամբ հափշտակվել ավանդի ամբողջ գումարը՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափի նյութական վնաս:  Մյուս դեպքում՝ Արագածոտնի մարզի բնակիչն ստացականով ենթադրյալ հանցագործություն կատարած անձին առձեռն տվել է գումար՝ սպառողական վարկի մարում կատարելու նպատակով, սակայն վարկը մարվել է մասամբ, իսկ գումարի զգալի մասը յուրացվել է՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:

Երկու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակությունները կատարվել են նույն անձի կողմից և  որոշում  է կայացվել երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:  Պարզվել է ենթադրյալ հանցագործության մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ  բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի նախկին կառավարչին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ: