Կառավարությունը շարունակում է ներդրումների մասին հեքիաթներով հանրությանը կերակրել.«Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Այսօր մեկնարկող քառօրյայի ընթացքում Հայաստանի խորհրդարանը կսկսի քննարկել եկող տարվա պետական բյուջեի նախագիծը: Ու պետք է նկատենք, որ 2018 թվականը կլինի երրորդ անընդմեջ տարին, երբ Հայաստանի իշխանությունները թոշակների՝ անգամ չնչին բարձրացում չեն նախատեսում: Թոշակների վերջին բարձրացումը տեղի է ունեցել 2015 թվականին. բյուջեի այդ տարվա նախագիծը 2014-ի աշնանը խորհրդարանին ներկայացրել էր նոր վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանը: Սակայն Աբրահամյանի վարչապետության երկրորդ տարվա՝ 2016 թվականի պետական բյուջեի օրենքով այլեւս թոշակների բարձրացում չնախատեսվեց: Հաջորդ տարվա՝ 2017-ի պետական բյուջեի օրենքով, որը Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում առաջինն էր, նույնպես թոշակների բարձրացում չեղավ: Թոշակառուներին նման բախտ չի վիճակվի նաեւ հաջորդ տարի:

 

Համենայն դեպս, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծում թոշակների բարձրացման մասին ոչ մի խոսք չկա: Ու նկատենք՝ 2 կամ 3 հազար դրամ թոշակի բարձրացումով էլ թոշակառուի կենսամակարդը չի փոխվում, բայց այդ գումարով փոխհատուցվում է գնաճի հետեւանքով թոշակառուի ծախսերի ավելացումը: Իսկ այս տարիներին գնաճը շարունակել է իր հաղթարշավը՝ տարեկան միջինը 3-4 տոկոսի սահմաններում: Արդյունքում երբ գները գնալով բարձրացել են, երկրի՝ կես միլիոնից ավել թոշակառուները էլ ավելի են աղքատացել: Իսկ կառավարությունը շարունակում է ոսկե սարերի տեսքով ներդրումների մասին հեքիաթներով հանրությանը կերակրել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: