Մեծ Բրիտանիայի վարչապետը Կրեմլին մեղադրել է ընտրություններին միջամտելու և կիբերլրտեսություն իրականացնելու մեջ

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Մոսկվային մեղադրել է «ընտրություններին միջամտելու և կիբերլրտեսություն» իրականացնելու մեջ: Նշվում է, որ ՌԴ-ին ուղղված այս քննադատությունը  Մեյի պաշտոնավարման օրվանից ի վեր ամենամեծ քննադատությունն է. BBC-ին հղում անելով՝ հաղորդում է news.mail.ru-ն:

Բրիտանական կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվան կեղծ լուրեր է տարածում` «Արևմուտքում անհամաձայնություն սերմանելու համար»: Ըստ Մեյի՝ թեև Լոնդոնը «հավերժական առճակատման» չի ձգտում Ռուսաստանի հետ, սակայն Բրիտանիան մտադիր է պաշտպանել իր շահերը:

«Ռուսաստանը բազմիցս եվրոպական մի շարք երկրներում խախտել է ազգային օդային տարածքը և նպատակադրված կիբերլրտեսական արշավ ու պառակտում է իրականացրել», – ասել է Մեյը:

«Այն իր մեջ ներառել է և՛ ընտրություններին միջամտությունը, և՛ Դանիայի  պաշտպանության նախարարության ու բունդեսթագի վրա հաքերային հարձակումները», – պնդել է Մեյը:

«Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ` հակազդելու ռուսական գործողություններին», – ասել է նա:

«Սակայն սա Ռուսաստանի հետ այն հարաբերությունը չէ, որին մենք ձգտում ենք», – ավելացրել է բրիտանացի վարչապետը: «Մենք չենք ցանկանում վերադառնալ Սառը պատերազմին կամ մշտապես ​​առճակատման մեջ գտնվել»,- եզրափակել է բրիտանացի պաշտոնյան: