«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի գլխին վաղուց էին սև ամպեր կուտակվել: Նախ նրան ուղարկեցին արձակուրդ՝ այլևս չվերադառնալու ծրագրով: Այժմ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը: Նա Լևոն Մկրտչյանի հրամանով շարքային տեսուչից նշանակվել էր տեսչության պետի տեղակալ: Այժմ սրընթաց գնում է …

