Աջակցեք մեզ
Լուրեր
ՀՀ վարչապետի 29 Օգոստոս 2017, 945 – Ա որոշմամբ Հայկարամ Մխիթարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ՝ 29 Օգոստոս 2017, 946 – Ա որոշմամբ, Արա Նազարյանն է նշանակվել նույն պաշտոնին:
ՀՀ Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2017թ. օգոստոսի 28-ին ժամը 14:30-15:00–ի սահմաններում «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում իրականացվել են մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ: Մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների / ՍԹԿ/ տիրույթներում, ծծմբի երկօքսիդը գերազանցել է ՍԹԿ-ն 1,6 , ընդհանուր փոշին՝ 3,6 անգամ:Տարածքի մերձակայքում տեղադրված 6 …
«Պահմտոցի» հաղորդումից հայտնի դերասան Վահագն Սիմոնյանը՝ «Պոնչոն», պնդում է, որ իր 14-ամյա որդու ինքնասպանության լուրով փորձում են իր վրա շառ անել: «Զռռում է, որ սուտ է: Իմ տղաները նման բան չեն անի, ես իրենց լավ եմ ճանաչում: Շառ են ուզում անել վրաս, ասեք՝ խելոք մնացեք, հեռու խաղացեք, սաղիդ գլուխը կջարդեմ, հանկարծ չմտածեք՝ կարաք շառ անեք: …
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, նախաքննական նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի աշխատակիցները 2017թ.-ի մայիսի 23-ին վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման են …
Հայ մարզիկները Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե: Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ ուշուիստ Անդրանիկ Թևոսյանը (70 կգ) սանդա ուշու մրցաձևի կիսաեզրափակչում զիջելով Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհին՝ դարձել է խաղերի բրոնզե մեդալակիր։ Այսպիսով, մեր մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները «Ունիվերսիադա-2017»-ում: Մեր մարզիկները …
Վերականգնողական բուժման ուղեգիր չստանալու խնդրով երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Դիմումատուի փոխանցմամբ՝ առողջարանային բուժման ուղեգրերը տրամադրվում են սոցիալական (հատուկ) խմբերին, մինչդեռ ինքը, լինելով երկրորդ կարգի հաշմանադամ, դրանցում ընդգրկված չէ: Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ առկա է փաստաթղթերի ճիշտ լրացման անհրաժեշտություն, ինչպես …
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ազատվել է պաշտոնից։ Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նազարյանը նշանակվելու է ԱԻ փոխնախարար։ Նկատենք, որ Արա Նազարյանը 2007 թվականից Պաշտպանության փոխնախարար է։ Ստացվում է՝ ՀՀ-ում արդեն ավանդույթ է ձևավորվում, երբ ամեն անգամ նոր պաշտոնի նշանակվելով՝ տարբեր գերատեսչությունների ղեկավարներ իրենց մոտ են շտապում տեղափոխել նախորդ աշխատավայրում իրենց հավատարիմ մարդկանց։ …
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է խմբակցության՝ մայրաքաղաքի փողոցների անվանափոխության առաջարկը: «Մենք առաջարկում ենք․ Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն 1 Վեհափառի անունով։ Երևանի Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։ Երևանի Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։ Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն …
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 14-ամյա տղան, հոր սպառնալիքներից վախենալով, կյանքին վերջ տալու փորձ է կատարել. տղան մի քանի անգամ դանակով վնասել է ձախ դաստակը: Նրա հայտարարության համաձայն՝ հայրը բազմաթիվ անգամներ զանգահարել և sms հաղորդագրություններ է գրել իրեն, վիրավորել և սպանության սպառնալիք է տվել, ինչից ինքը վախեցել է և փորձել է կյանքին վերջ տալ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: …
Օգոստոսի 28-ին՝ ժամը 11:42-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին՝ մոտ 100 հա այրված տարածքում, հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ. Խուստուփ լեռից դեպի արևմուտք այրվում է մոտ 100 քմ խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 30 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին: Դեպքի վայրում են գտնվում երեք …