Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին օրերս հայտարարեց, որ առաջարկ են ստացել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել: Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ևս չէին հերքել՝ պատրաստ են երրորդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության: Թուրք պաշտոնյայի այս հայտարարությունը, բնականաբար, Հայաստանում բուռն քննարկումների և մտահոգությունների առիթ դարձավ: Տարբեր փորձագիտական շրջանակների կողմից հնչեցին պնդումներ, որ Թուրքիայի՝ որևէ ձևաչափով ԵՏՄ-ի …

