Դասադուլն ավարտվել է, բայց դա չի նշանակում, որ մեր պայքարը դադարեցվում է. «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կլոր սեղանի շուրջ քննարկումը մեր որդեգրած կոնստրուկտիվ քաղաքականության հետևանքն էր: Մենք նախկինում, ինչպես գիտեք, հանդիպել ենք վարչապետի, նախարարների հետ, քննարկել ենք այս թեման, եթե առաջին հայացքից այդ հանդիպումներից արձագանքներ չունեինք, ապա Արա Բաբլոյանի և մյուսների հետ հանդիպումներին արդեն հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին»,- Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո դասադուլը դադարեցնելու որոշմանը՝ ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Տիգրան Ազիզյանը:

Նախաձեռնության անդամը դժվարանում է ասել, թե որը կլինի իրենց հաջորդ քայլը նոյմբերի 22-ից հետո՝ երբ կլոր սեղան-քննարկումը կավարտվի, քանի որ չգիտի՝ ինչպիսին կլինի քննարկման արդյունքը. «Մենք բազմիցս նշել ենք, որ եթե դասադուլն ավարտվել է, դա չի նշանակում, որ մեր պայքարը դադարեցվում է: Մենք գնում ենք կլոր սեղանի, հստակ ցույց ենք տալիս, որ դրան պատրաստվում ենք»:

Անդրադառնալով այս օրերին իրականացված հանդիպում-քննարկումներին, Ազիզյանը նշեց, որ իրենց պետք էր հասարակության արձագանքը հասկանալ, լսել տարբեր կարծիքներ, որոնք զտնվում են և քննարկման ընթացքում կբարձրաձայնվեն:

Ի դեպ, այս օրերին տարկետման վերացման դեմ պայքարող երիտասարդներին իրենց աջակցությունն էին հայտնել 200-ից ավել գիտնականներ: Տիգրան Ազիզյանը նշեց, որ վերջին տվյալներով այդ թիվն ավելացել է. «Եթե չեմ սխալվում, ներկա պահին 350 և ավելի գիտնականներ են մեզ միացել, նրանք շարժման սկզբից էլ ցույց են տվել, որ իրենք անտարբեր չեն խնդրի նկատմամբ»:

Նախաձեռնության անդամներին դասալքության մեջ մեղադրողներին անդրադառնալով՝ Տիգրանը նշեց, որ չի ցանկանում բացասական որակումներին անդրադառնալ և հավելեց, որ ինքը ևս բանակում ծառայել է: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամը նկատեց, որ չկան շարժումներ, որոնք թերություններ չունենան, անդրադառնալով ոստիկանների և ցուցարարների միջև բախմանն էլ՝ նշեց. «Մենք ոչ միայն փորձում ենք չգնալ բախման, այլ գիտակցաբար ամեն ինչ անում ենք, որպեսզի բախումներ չլինեն»:

Լիլիթ Շաբոյան