Կրթության վարչության պետը և դպրոցի տնօրենը իրար հակասում են․ Ջրարբիի դպրոցի դասադուլի հետքերով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը նշում է, որ Ջրարբի գյուղի դպրոցի խնդիրների մասին մինչ օրս ոչ մի ահազանգ չի եղել, նույն դպրոցի տնօրենը փաստում է, որ դպրոցի խնդիրների վերաբերյալ ծնողները միշտ էլ բարձրաձայնել են:

Նշենք, որ դպրոցականները և նրանց ծնողները դասադուլ էին հայտարարել՝ բողոքելով Ջրարբի գյուղի միջնակարգ դպրոցի անմխիթար վիճակից, ջեռուցման բացակայությունից: Ծնողները նույնիսկ պատրաստվում էին փակել Մարգարա տանող մայրուղին: Աշակերտների մեծ մասն այսօր դպրոց չէր գնացել, ծնողներն էլ հայտարարել էին՝ երեխաներին թույլ չեն տալու դպրոց հաճախել այնքան ժամանակ, մինչև այնտեղ բարվոք պայմաններ չստեղծվեն:

«Դասադուլի կարիք չկար, դպրոցականները և նրանց ծնողները ընդամենը կարող էին գալ մարզպետարան, իրենց խնդրանքով դիմել։ Բայց ոչ մի տարի ոչ մի ահազանգ չի եղել և միանգամից մի օրում դասադուլ արեցին»,- Factor.am-ի հետ զրույցում հավաստիացրեց Գայանե Սայադյանը՝ անդրադառնալով այսօր Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոցի դիմաց իրականցված բողոքի ակցիային։

Իսկ ահա դպրոցի նորանշանակ տնօրեն, ՀՀԿ անդամ Նարեկ Զաքարյանը մեզ տեղեկացրեց, որ նշյալ հարցերի շուրջ դժգոհություններ միշտ էլ եղել են․ «Ծնողները միշտ էլ դժգոհել են, նրանց ասել են, որ կլուծվի հարցը, բայց ուշանում էր, հուսով եմ՝ մեզ էլ հերթը կհասնի»։

Ի դեպ, բողոքի ակցիայի մասնակիցները ևս նշել էին, որ նախկինում Ջրարբիի դպրոցականների ծնողները բարձրացրել են անմխիթար պայմանների խնդիրը, բայց մինչ օրս ոչ մի լուծում չի տրվել: Արդեն հայտնի է, որ միջնակարգ դպրոցի անմխիթար պայմաններից բողոքող գյուղացիների հետ հանդիպել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որը խոստացել է դպրոցի շենքի հարցը բարձրացնել կառավարության նիստում․ ջեռուցման խնդիրը նա խոստացել է լուծել 10 օրվա ընթացքում, իսկ վերանորոգումը կմնա հաջորդ տարի:

«Մարզպետարանը մասամբ լուծել է խնդիրը, իսկ մինչև գազիֆիկացումը դպրոցում կվառվեն վառարաններ։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- վստահեցրեց Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Հարցին, թե ինչու խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին միայն այն ժամանակ, երբ դանակն արդեն հասել էր ոսկորին, և երբ, ինչպես ծնողներն են փաստել, դպրոցում երեխաները մրսել, հիվանդացել են թոքաբորբով ու հայտնվել հիվանդանոցում, տիկին Սայադյանը շտապեց հակադարձել․ «Ոչ մի երեխա այնտեղ չի մրսել, շենքն ունի բավական հաստ պատեր, երբ վառվում է ընդամենը մի քանի վառարան, այն վերածվում է տաքուկ անկյունի։ Այդ ինչպե՞ս եղավ, որ ոչ մի անգամ չեն մրսել, այս տարի արդեն մրսեցին, թոքաբորբ ընկան»։

Նրա խոսքով՝ դպրոցի շենքը նախկինում պատկանել է թռչնաֆաբրիկայի և միայն երկու տարի առաջ է անցել պետության ենթակայության տակ․ «Թռչնաֆաբրիկայի տնօրինության հետ բազմաթիվ բանակցություններից հետո վերջապես շենքը տվեցին մեզ։ Ու քանի որ նախկինում չունեինք սեփականության վկայական, չէինք կարող շինարարություն սկսել։ Հիմա արդեն սկսել էինք այդ ուղղությամբ քայլեր անել, բայց ինչ-որ մեկը որոշեց բոլորին ոտքի հանել։ Մենք մտածում էինք՝ ամեն բան թողնել նույնը, գարնանը սկսել շենքի վերանորոգման աշխատանքները և հետո նոր ջեռուցման հարցը լուծել։ Բայց բոյկոտից հետո որոշվեց առաջինը ջեռուցման հարցը լուծել»,- ասաց վարչության պետը։

Դպրոցի տնօրեն Նարեկ Զաքարյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ եթե մարզպետը խոստացել է հարցը լուծել, ուրեմն այդպես էլ կլինի․ «Իհարկե, խնդիրը կարելի էր ավելի պատշաճ կերպով լուծել։ Ես, օրինակ, առաջարկեցի, որ մի քանի հոգով գնանք մարզպետարան, բայց չգիտեմ, հիմա այսպես ստացվեց»,- եզրափակեց տնօրենը։

Հավելենք, որ 261 աշակերտ ունեցող դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, դասարաններում էլ նավթի վառարաններ են տեղադրված։ Գյուղացիները դադարեցրել են բողոքի ակցիան, և վաղվանից երեխաները դպրոց կհաճախեն:

Աննա Բաբաջանյան