Ի՞նչ է լինում, երբ քաղաքակիրթ աշխարհում պաշտոնյաները վարվում են Հերմինե Նաղդալյանի պես

Լուրեր

16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Բոլորը

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մայիս ամսին, երբ դեռ ԱԺ փոխնախագահն էր, մեկ ամսում 2 մլն դրամի չափով խոսել է հեռախոսով, որը ԱԺ-ն հատուցել է: Համաձայն մամուլի հրապարակումների՝ փոխնախագահ Նաղդալյանը հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ:

Նոյեմբերի 14-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հաստատեց գումարի չափը, սակայն պնդեց՝ Չինաստանում գտնվող որդու հետ չի խոսել:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքեց. «Ռոումինգում 3g-ի պատմությունը դեռ մայիսին էր ավարտվել աշխատակազմի ու ՎիվաՍելի բանակցությունների արդյունքում։ Վիվան, հաշվի առնելով, որ խնդիրը եղել է ընդամենը տեխնիկական, ըմբռնումով է մոտեցել ու դեռ մայիսին զիջման գնացել»։

Նոյեմբերի 17-ին պարզվեց, որ խնդիրը չի լուծվել: Հայտարարություն տարածեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը՝ հերքելով զիջման մասին լուրը. «Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից»:

Այստեղ ամենաուշագրավը, սակայն,  ոչ 2 մլն դրամի խոսելն է, ոչ Արսեն Բաբայանի  ներկայացրած ինֆորմացիայի հերքումը Վիվասելի կողմից, ոչ էլ կասկածները, թե միացած 3G-ն, այն էլ՝ մի քանի օրում, այդքան գումար  կգանձի: Ամենազարմանալին պաշտոնյա տիկնոջ կեցվածքն է: Նրա համար կարծես բոլորովին միևնույն է, որ իր հեռախոսին մեկ ամսում եկել է, օրինակ,  Հայաստանում 48 թոշակառուի միջին կենսաթոշակի չափ գումար: Նրա համար դա  կարծես այնքան սովորական է, որ չի էլ մտահոգվում՝ վճարել են, չեն վճարել: Ընդ որում, եթե Արսեն Բաբայանը նշում է, թե մայիս ամսից խնդիրը կարգավորվել է, Հերմինե Նաղդալյանն անգամ դրան տեղյակ չէ, որպեսզի գոնե իրեն հարցախեղդ անող լրագրողներին հակադարձեր, թե՝ իմ մեղքը չէ, Վիվա-Սելինն է:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե նման փաստ արձանագրվեր  որևէ զարգացած ժողովրդավարական երկրում.  լրագրողներն անգամ չէին հասցնի հարց բարձրացնել, որովհետև 2 մլն-ի հաշիվ ստանալուն պես ԱԺ-ն հետաքննություն կսկսեր, իսկ տիկին Նաղդալյանը կհավաքեր աշխատասենյակի իրերն ու  հրաժարականի դիմում կգրեր ԱԺ նախագահին:

Որպեսզի չստացվի, թե ծայրահեղացնում ենք, տեսանյութում ներկայացնենք  քաղաքակիրթ երկրներում արձանագրված մի քանի փաստեր: 

 

Սևակ Հակոբյան