Մեր երկրում պետք է անընդհատ կառույցներ լինեն. Վահրամ Բաղդասարյանը՝ պաշտոնյաների շքեղ առանձնատների մասին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«Հայաստանում պետք  է անընդհատ կառույցներ լինեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով պաշտոնյաների շքեղ առանձնատներին և դրա առնչությամբ ընդդիմության քննադատություններին:

«Դուք կարող եք գնալ տարբեր երկրներ և տեսնել՝ ինչ իրավիճակ է այդ առումով: Վերջերս եմ վերադարձել Տաջիկստանից, այդ երկիրը շատ վատ վիճակի մեջ է իր ՀՆԱ-ով, սակայն այնտեղ մեծ շինարարություն է ընթանում, դղյակներ են կառուցվում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը, ապա կոչ արեց ընդդիմադիրներին փաստեր ներկայացնել, որ պաշտոնյաները իրենց առանձնատները կառուցել են ապօրինի ճանապարհով:

Բաղդասարյանն իր օրինակով փորձեց վստահեցնել, որ մինչ պաշտոն ստանձնելն ինքը բիզնեսով զբաղվել է, թեև իր ունեցվածքը համեստ է:

Factor.am-ի հարցին՝ հանրապետականը հնարավորություն կտա՞ ընդդիմությանը ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով և ուսումնասիրել պաշտոնյաների, մասնավորապես՝ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ունեցվածքը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Առաջարկությունը թող ներկայացնեն, բայց չեմ կարծում՝ դրանից կշահեն առաջարկություն անողները»:

Մանրամասները՝ տեսանյութում: