Բագրատաշենի բնակիչը դանակահարել է սահմանապահին, հետո ինքնասպանության փորձ արել. Aravot.am

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում միջադեպ է եղել:

Aravot.am-ի տեղեկություններով`Բագրատաշեն գյուղի բնակիչներ, 2 եղբայրներ ցանկացել են հատել սահմանը: Սահմանապահ ծառայության աշխատակիցը պահանջել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը: Եղբայրները հրաժարվել են դա անել, ասելով, որ իրենք տեղացի են, իրենց բոլորը ճանաչում են: Վեճ է բռնկվել: Նրանցից մեկն օգնության է կանչել իր աներձագին՝ Բագրատաշենի բնակիչ Կարեն Շիրվանյանին: Վերջինս նախկինում դատված է, այդ թվում`դանակահարելու համար: Նա դանակով հարվածել է սահմանապահին: Ձերբակալվելուց հետո նա եղունգների կտրիչով փորձել է իր երակները կտրել, ինքնասպան լինել: Ներկայումս նա գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի մեկուսարանում:

 

Կարեն Շիրավանյանի մայրը`տիկին Սուլթանիկը Բագրատաշենում հայտնի է որպես արեւածաղկի սերմի մեծածախ վաճառող: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:

 

Իրավապահներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»):