Դավիթ Բաբայան. «Ադրբեջանի անօրինականությունը ձախողվեց». «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև է ընդունել: Այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ուրվագծում նաև Արևելյան գործընկերության հետագա զարգացումը։ Բանաձևում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ևս անդրադարձ է եղել: Նախ՝ կոչ է արվել անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ռազմական թշնամանքը: Կարևորվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ իրականացվող ջանքերը: Բանաձևում վերահաստատվել են 2009 թ. ընդունված՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման հիմնական սկզբունքները: Նշենք, որ բանաձևն ավելի վաղ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության էր դրվել այլ բովանդակությամբ, որտեղ բացակայում էր ազգերի ինքնորոշման իրավունքը: Բայց ի վերջո, բանաձևում երեք սկզբունքներն էլ տեղ գտան:

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ բանաձևի ընդունումը շատ կարևոր զարգացում է:

«Նախ և առաջ պետք է նշենք, որ այս առումով ՀՀ համապատասխան կառույցները շատ արդյունավետ են աշխատել: Խոսքը մեր ներկայացուցչությունների՝ պատգամավորների, դիվանագիտական կորպուսի աշխատակիցների, ԱԳՆ–ի մասին է: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը շատ մեծ փողեր է ծախսել, որպեսզի այդ սկզբունքներն ու տարբեր ձևակերպումներ դուրս մնան վերջնական փաստաթղթից և այնտեղ մտցվեն ադրբեջանամետ, և ավելի շուտ՝ հակաօրինական սկզբունքներ: Եթե մի սկզբունքն անտեսվում է մյուսի նկատմամբ, և այն էլ, որ դա արվում է փողի և կաշառակերության միջոցով, արդեն իսկ անօրինականություն է: Բարեբախտաբար, մեր և եվրոպական կառույցների պարկեշտ ներկայացուցիչների շնորհիվ այդ անօրինականությունը ձախողվեց: Սա շատ կարևոր է ոչ միայն մեզ, այլև եվրոպական հանրության համար: Այն կոռուպցիան, որը սերմանում է Ադրբեջանը, ներսից ոչնչացնում է նաև եվրոպական արժեհամակարգը, ինչն անթույլատրելի է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի խոսնակի գնահատմամբ՝ բանաձևի վերջնական տարբերակով վերոնշյալ երեք սկզբունքներն էլ հիմնարար են:

«Նախ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը բոլորին է վերաբերում, և այստեղ չի կարող խտրականություն դրվել: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա այն չի կարող սահմանափակում լինել ազգերի ինքնորոշման համար: Ադրբեջանը միշտ փորձում է այդ երկու սկզբունքներն իրար հակադրել: Հաշվի առնելով այս հանգամանքը, կարող ենք ասել, որ բանաձևում երկու սկզբունքների հավասար կիրառումը ցույց է տալիս, որ եվրոպական հանրությունը փորձում է խաղաղ կարգավորում գտնել: Իսկ երրորդը՝ ուժի չկիրառումը ամենառեալն է: Սա նշանակում է՝ բոլորն էլ կողմ են, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանվի»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը նշեց՝ կարելի է ասել, որ բանաձևը խեղաթյուրելու առումով Ադրբեջանի ջանքերն ի չիք դարձան: Մեր զրուցակիցը միաժամանակ շեշտեց, որ այս փաստը, սակայն, Ադրբեջանի համար նոր ճակատ է բացելու:

«Այսինքն՝ կաշառակերության մասշտաբներն են մեծանալու, փորձելու են ավելի շատ գումարներ ներդնել: Կփորձեն ավելի ընդլայնել կաշառակերության սխեմաների մեջ ընդգրկված մարդկանց քանակը: Բայց կարծում եմ, որ ճիշտ աշխատանքի պարագայում այդ բոլոր փորձերը ձախողվելու են: Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի՝ փողի և կաշառակերության վրա հիմնված ռազմավարությունը վերջին ժամանակահատվածում մեծ ձախողումներ է թույլ տալիս: Այդ ռազմավարությունն իր էֆեկտիվությունը կորցրել է»,– հավելեց Դ. Բաբայանը:

Նշենք, որ այնուամենայնիվ, կա տեղեկատվություն, որ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերջնական հռչակագիրը ղարաբաղյան խնդրի պատճառով կրկին հայտնվել է փակուղում: Պատճառն այն է, որ մինչ այս պահը պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ: Անդրադառնալով նշվածին ու հարցին, թե այս առումով ի՞նչ կարող ենք սպասել, Դավիթ Բաբայանը նշեց. «Ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ՝ պետք է աշխատել, և երբևիցե զգացմունքային մոտեցումներ չցուցաբերել: Սա համակարգված, սառը և ճիշտ դատողության վրա հիմնված աշխատանք է պահանջում»: