Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Բոլորը

«Արդար Հայաստան» կուսակցությունը չի մասնակցում հունիսի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ինչո՞ւ է նորաստեղծ քաղաքական ուժը որոշել չմտնել ընտրապայքարի մեջ, ինչպե՞ս է գնահատում քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը և ուժերի դասավորությունը։ Factor TV-ի հետ զրույցում այս և այլ հարցերի շուրջ իր տեսակետներն է ներկայացրել կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Նորիկյանի խոսքով՝ ընտրություններին չմասնակցելու որոշման հիմքում ընկած է քաղաքական դաշտի վերլուծությունը, որը ցույց է տալիս, որ փոքր կուսակցությունները հաջողության հասնելու իրական հնարավորություն չունեն։

«Մենք առաջին անգամ չմասնակցելու մասին սկսեցինք մտածել դեռևս 2023 թվականի ավագանու ընտրություններից հետո։ Մենք հասկացանք հետևյալը, որ փակ շղթա է ձևավորվել գործող իշխանության և նախորդ իշխանության տարբեր թևերի կողմից։ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը զբաղեցված է այդ ուժերով։ Հարգանքս մնացած բոլոր փոքր քաղաքական ուժերի նկատմամբ, բայց մեր փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ նրանք դատապարտված են նույն ճակատագրին, ինչ ճակատագրին արժանացել ենք մենք»։

Նա նշեց, որ կուսակցության ներսում քննարկել են նաև սեփական սխալների հարցը. «Որտե՞ղ ենք մենք սխալվել, ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել, և ի՞նչ ճակատագրական սխալ ենք արել, որ չենք արժանացել մեր ժողովրդի վստահությանը»։

Ըստ Նորիկյանի՝ ներկայիս քաղաքական դաշտը բևեռացված է երկու կեղծ օրակարգերի շուրջ, ինչը բացառում է հայաստանակենտրոն ուժերի առաջխաղացումը։

«Գործող իշխանությունները և այն հավակնորդ քաղաքական ուժերը իրենց քարոզչական մեդիաներով, իրենց խոսույթով ձևավորել են մի այնպիսի մթնոլորտ, որ եթե նրանց ես լսում՝ Հայաստանում ձևավորված է թուրքական իշխանություն, նրանց ես լսում՝ Հայաստանում ձևավորված է Կրեմլյան ընդդիմություն։ Ես ասում եմ՝ ո՞րն է ոսկե միջինը, սիրելի՛ ժողովուրդ։ Հայաստանում, ի վերջո, հայաստանակենտրոն, Հայաստանի ռազմավարական շահերով պայմանավորվող և առաջնորդվող քաղաքական հոսանքներ ի վերջո պե՞տք է գան գերակայեն»։

Նա այս երկու բևեռները որակեց «սիամական երկվորյակներ», որոնք միմյանց գոյությունը պայմանավորում են և պնդեց, որ պետք է միասին հեռանան քաղաքական դաշտից։

Նորայր Նորիկյանը համոզմունք հայտնեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը քաղաքական դաշտում ուղղակիորեն նպաստում է գործող իշխանության վերարտադրությանը։

«Մեր հասարակության մի զգալի հատված ձայնը տալիս է Նիկոլ Փաշինյանին՝ միայն այն բանի համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա իշխանության։ Հիմա Կրեմլում սա, այս տարրական բանը չե՞ն հասկանում, որ եթե Քոչարյանը խաղի մեջ է, ուրեմն Նիկոլի շանսերն ավելին են։ Եթե Կրեմլը շատ է ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենա իշխանափոխություն, այդ դեպքում մի րոպեի խնդիր է Ռոբերտ Քոչարյանին խաղից հանելը։ Բայց քանի որ Ռոբերտ Քոչարյանը մնացել է խաղի մեջ, ավելին՝ ոչ միայն խաղի մեջ է, այլև ցանկանում է, որ ընդգծում է անընդհատ, որ ինքն ամենափորձառու առաջնորդն է, նրա հաշվարկը շատ պարզ է»։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում կոալիցիոն հնարավորություններին՝ Նորիկյանը նշեց, որ չի պատկերացնում Ռոբերտ Քոչարյանի կամ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը հաջորդ իշխանությանը և դա համարում է ռազմավարական սխալ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան