Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այսօր աշխատանքային օրը սկսվել էր արտակարգ միջադեպով: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանությունն անհայտ քաղաքացու կողմից ահազանգ էր ստացել, որ նախարարությունում ռումբ է տեղադրված: Անմիջապես դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը …

