Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է հրապարակվել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 22-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպմանը քննարկվել են Սիրիայում քաղաքական լուծում գտնելու, լարվածությունը մեղմացնելու ու ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու հարցեր:

Հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որը անդրադառնում է հանդիպման հիմնական թեմաներից մեկին՝ Սիրիայի ազգային երկխոսության համաժողովի կազմակերպմանը:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ հայտարարության մեջ շեշտվել է, որ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին հաստատել են Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, անկախության, միասնության ու տարածքային ամբողջականության ապահովման վերաբերյալ իրենց պարտավորությունները. փոխանցում է EH-ն:

Նախագահները Սիրիայի կառավարության ներկայացուցիչներին և երկրի ինքնիշխանությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը կողմ ընդդիմադիր ուժերին կոչ են արել կառուցողական մասնակցություն ցուցաբերել մոտ ապագայում Սոչիում անցկացվելիք Սիրիայի ազգային երկխոսության համաժողովին:

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ նախագահները պատրաստակամություն են հայտնում աջակցելու երկրի միասնությունը կրկին վերականգնելու ճանապարհին Սիրիայի բոլոր շերտերի մասնակցությամբ,ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ներքո ազատ և արդար ընտրություններով քաղաքական լուծման հասնելու սիրիացիների քայլերին: