ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելով՝ մրցակցային պայմաններ ենք ստեղծում բոլոր ոլորտներում. Գեղամ Բաղդասարյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը լուրջ խթան կհանդիասանա բոլոր ոլորտներում առաջընթաց ապահովելու համար,- Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորգրմանը, ասաց «Հանրային օրակարգ» ՀԿ նախագահ Գեղամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ կա զգալի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ կնքված համաձայնագրերի և Հայաստանի հետ կնքվելիք համաձայնագրի միջև. «Մյուս համաձայնագրերում հստակ նշվում է տարածքային ամբողջականությունը, իսկ մեր պարագայում երեք հիմնական բաղադրիչներ են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք»:

Բաղդասարյանի կարծիքով քաղաքական դաշտում այժմ կա թվացյալ բազմազանություն, որը կհստակեցվի համաձայնագրի ստորագրումից և իրագործումից հետո. «Քաղաքական դաշտում առկա մենաշնորհը հանգեցնում է մենաշնորհի տնտեսական դաշտում, քաղաքական-տնտեսական մենաշնորհը հանգեցնում է մենաշնորհի տեղեկատվական դաշտում: Մենք համաձայնագիրը ստորագրելով մրցակցային պայմաններ ենք ստեղծում բոլոր ոլորտներում»:

Համաձայնագրում առկա կետերի կյանքի կոչումը Բաղդասարյանը կապում է հասարակության կամքի հետ, նա նշում է՝ եթե հանրությունը չի կարող վերահսկել իշխանության քայլերը, ոչ մի համաձայնագիր կյանքի չի կոչվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան