Մոտ մեկ շաբաթ է՝ ինչ սկսվել է խաղողի մթերման գործընթացը: Այս տարի, ինչպես վստահեցնում են կառավարության ներկայացուցիչները, պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերման գործընթացում մթերողների ու գյուղացիների միջև մշտապես ծագող խնդիրներն առնվազն կհասցվեն նվազագույնի: Բանն այն է, որ վերջերս կառավարության կողմից հաստատված պիլոտային ծրագրով ագրովերամշակման ոլորտը աջակցություն կստանա: Պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումներ իրականացնող մոտ 20 ընկերությունների շուրջ …

