Նավթի համաշխարհային գները նվազում են
Տնտեսություն
29.11.2017 | 14:22Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի հունվարյանի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0,55 տոկոսով՝ մինչև 57.67 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.74 տոկոսով՝ մինչև 63.14 դոլար՝ մեկ բարելի դիմաց: