Քիմ Քարդաշյանի ասոցացման հետ կապված ասեմ, որ շատ վտանգավոր տեղ եք մտնում. ավագանու ՀՀԿ-ական անդամը՝ Անդրանիկ Մարգարյանի ցուցատախտակը Քարդաշյանի նկարով փոխարինելու «Երկիր Ծիրանիի» առաջարկի մասին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստում, երբ քննարկվում էր մի շարք անվանի մարդկանց հիշատակը հավերժացնող հուշատախտակի մասին հարցը, ելույթով հանդես եկավ «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը, ով հիշատակեց Անդրանիկ Մարգարյանի՝ «Հայ մեծեր» անվամբ պաստառների ցանկում գտնվելու հանգամանքը: Նա առաջարկեց, որ Քիմ Քարդաշյանի լուսանկարը ևս տեղ գտնի այդ շարքում:

Քաղաքապետը չարձագանքեց այս հայտարարությանը, նա շարունակեց քվեարկությունը: Քիչ անց «Երկիր Ծիրանիին» հակադարձեց ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Մինասյանը. «Այս 3 հոգանոց խմբակը դեմ է խոսում բոլոր հարցերին, սակայն կողմ է քվեարկում, չեմ տեսնում տրամաբանությունը: Քիմ Քարդաշյանի ասոցացման հետ կապված ասեմ, որ շատ վտանգավոր տեղ եք մտնում։ Հասկանում եմ, որ տիկին Փոստանջյանը Քիմ Քարդաշյանի հետ նույն հողի վրա է, բայց Ձեր դեպքում կարող է այնպիսի մի պիտակ կպնել, որից շատ դժվար կլինի ազատվելը»։

Հայտարարությանը փորձեց արձագանքել Մարինա Խաչատրյանը, սակայն Տարոն Մարգարյանը ձայնի իրավունք չտվեց։ Թեման, սակայն այսքանով չսահամանափակվեց, ՀՀԿ խմբակցության ավագանու անդամները շարունակում էին տեղից նույն թեման շարունակել, իսկ Տարոն Մարգարյանն էլ հանդարտեցնում էր:

«Նրանք չեն վիրավորել, եթե վիրավորեին պատասխանն այլ կլիներ»,- նշում էր քաղաքապետը:

Բուռն քննարկվեց նաև Լեոնիդ Ազգալդյանի անվամբ փողոց ունենալու հարցը: «Ելքն» առաջարկում էր Լենինգրադյան փողոցն անվանակոչել ազգային հերոսի անունով, սակայն նրանց առաջարկը չընդունվեց: Փոխարենը ՀՀԿ-ի կողմից առաջ քաշած տարբերակով` Ազգալդյանի անվամբ կկոչվի` Սարալանջից մինչև Լեռ Կամսար ընկած փողոցը: «Երկիր Ծիրանին» ձեռնպահ մնաց այս քվեարկությունից, իսկ ավագանու անկախ անդամ Հայկ Պետրոսյանը դեմ քվեարկեց, Մնացական Պարակշիևը՝ ձեռնպահ, որը զայրացրեց «Ելքի» անդամներին: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ելույթով հանդես եկավ և նշեց. «Շնորհավորում եմ ՀՀԿ-ի անդամներին, քանի որ քիչ առաջ ընդդիմադիր մեր երկու գործընկերները միացան նրանց»:

​Այժմ հայտարարվել է ընդմիջում, նշենք, օրակարգում առկա էր 21 հարց: