«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ վերջին հստակեցումներն է անում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նշեց, թե արդեն որոշված են թեկնածուները, սակայն այդ մասին կհայտարարվի օրենքով սահմանված կարգով՝ հոկտեմբերի 1-ին: Գաղտնիք չէ, որ ամենամեծ ինտրիգն Արտաշատի ընտրություններն են: Ինչպես հայտնի է՝ այս քաղաքը …

