Ի՞նչ է նշանակում ընտանիքում համերաշխության վերականգնում, սա նույնն է, ինչ ասես՝ օրենք՝ ընտանիքում բարձր տրամադրություն առաջացնելու մասին. ԱԺ-ում շարունակվում է ընտանեկան բռնությունը կանխարգելող նախագծի քննարկումը

Լուրեր

12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շարունակվում է  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկումը: Ելույթով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նախապես հայտարարելով, որ նախագծի հետ կապված ներկայացնում է իր անձնական դիրքորոշումը:

«Նախ՝ օրենքի նախագծի վերնագիրը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» մասին օրենք, ես էս օրենքի նախագիծն ընթերցել եմ ինքս ինձ հակադրվելով և չեմ տեսել կանխարգելող դրույթներն, ավելի շատ գրանցված բռնության հետևանքները հարթելու իրավական միջոց է: Ամենազավեշտալին, սակայն, վերնագրի վերջին մասն է, որն անհասկանալի է, թե ինչու ավելացվեց, խոսքը վերաբերում է ընտանիքում համերաշխության վերականգնմանը: Ընկերներ, սա նույնն է, ինչ ասես՝ օրենք՝ ընտանիքում բարձր տրամադրության առաջացնելու մասին, օրենքով պարտադրես, որ վերհիշեն իրենց բարիդրացիական ավանդույթներն ընտանիքում կամ օրենքով պարտադրես, որ այս երեկո տրամադրության անկում չգրանցվի»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես կարելիէ  օրենքով պարտադրել համերաշխություն:

 

Պատգամավորն անհամաձայնություն հայտնեց նաև օրինագծի այն դրույթին, որը վերաբերում է ոստիկանների գործողություններին:

«Առ այսօր այդ մասին խոստովանություն է արել նաև ոստիկանապետը, որ քիչ չեն ոստիկանությունում շարժական զանգվածները՝ մարդու կերպարանքով, որ իրենց լիազորություններն, առիթից օգտվելով, չարաշահել են քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Գևորգ Պետրոսյանն, ապա հարց ուղղեց, թե օրենքն ընդունելուց հետո ո՞նց են ոստիկանները երկու ամսում արագ վերապատրաստվելու:

Մանրամասներն ավելի ուշ: