Ունենք դրականորեն փոփոխված, արդյունավետ լուծումներ սահմանող նախագիծ. արդարադատության փոխնախարարը՝ ընտանեկան բռնության օրինագծի մասին

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում սկսվեց  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկումը:

Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Վիգեն Քոչարյանն ընդգծեց՝  նախնական տարբերակը որոշակի փոփոխությունների է ենթարկվել:

«Ե՛վ անվանման, և՛ տարբեր դրույթների հստակեցման արդյունքում ունենք դրականորեն փոփոխված, արդյունավետ լուծումներ սահմանող նախագիծ: Օրենքը երեք նպատակ է հետապնդում, որոնք հստակ սահմանված են վերնագրում՝ ընտանիքում բռնության կանխարգելում, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանություն և ընտանիքում համերաշխության վերականգնում»,- ասաց արդարադատության փոխնախարարը՝ նկատելով, որ նախագծի նախնական տարբերակում թեև երրորդ էլեմենտը՝ ընտանիքում համերաշխության վերականգնումը, նշված չէր, բայց մեխանիզմները կային:

Վիգեն Քոչարյանի հիմնական ելույթից հետո Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը խնդրեց օրինագծում տեղ գտած մի քանի եզրույթներ հստակեցնել. «Այլ բռնի գործողություններ եզրույթի տակ ի՞նչ ենք հասկանում, ի՞նչ ենք հասկանում ֆիզիկական տառապանք ասելով»:

Փոխնախարարն արձագանքեց. «Այդ եզրույթը երկար տարիներ գոյություն ունի Քրեական օրենսգրքում և նույնկերպ էլ կմեկնաբանվի»:

ՀՀԿ-ական պատգամավորը օրինակով նույն հարցը հնչեցրեց. «Եթե երեխայի թևից քաշում են դա այլ բռնի գործողությո՞ւն է»:

Վիգեն Քոչարյանը պնդեց՝ երեխայի թևից քաշելու համար քրեական պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվի: