Մարզերում գործող տասից ավելի հեռուստաընկերություններ հայտնվել են շատ ծանր վիճակում․ Աշոտ Մելիքյանը դեմ է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

Կառավարությունը նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին, որը պետք է ներկայացվի ԱԺ։ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունները հայտնեց այս նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ օրինագիծը մշակվել և քննարկվել է Խորհրդարանական ընտրությունների ընթացքում, երբ լրատվամիջոցները զբաղված էին, իսկ նման օրինագիծ այս փուլում ունենալը, Մելիքյանի խոսքով, պարտադիր չէր․«Ամենևին էլ պարտադիր չէ այս փուլում նման օրինագիծ ստեղծել, կարելի էր ուղղակի օրինագծով գործող օրենքը համապատասխանեցնել նոր Սահմանադրությանը և դրանից հետո սկսել լուրջ գործընթաց, համատեղ աշխատանք կատարել»։

Աշոտ Մելիքյանին մտահոգել է մարզային հեռուստատեսությունների ճակատագիրը, նա նշում է, որ հեռարձակողների համար նոր նախագծով լուրջ խնդիրներ են առաջ գալիս․«Անիրատեսական, անհեռանկար մոտեցումները բերում, հասցնում են նրան, որ մարզերում գործող տասից ավելի հեռուստաընկերություններ հայտնվել են շատ ծանր վիճակում, նրանց աշխատանքը սահմանափակվում է, չեն կարողանում ստանալ գովազդ, ես սրանից ուժեղ սահմափակում էլ ի՞նչ ասեմ»։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահն առաջարկում է, քանի դեռ նախագիծը Խորհրդարան չի հասել, քննարկում կազմակերպել, որին կմասնակցեն քաղհասարակության ներկայացուցիչներ, մտահոգ անձինք և նախագիծը կդառնա ոչ թե ի վնաս, այլ հօգուտ լրատվամիջոցների․«Բազմաթիվ են խնդիրները և մինչև չնստենք, քննարկենք և ընդհանուր լուծումներ չգտնենք, որևէ առաջընթաց այս գործում և ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ չի լինի»։