Դեսպան Սադոյանն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահին

Լուրեր

12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
Բոլորը

Նոյեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Համատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցում Վրաստանի նախագահը շնորհավորեց դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նրան հաջողություն մաղթելով և հույս հայտնելով, որ դեսպան Սադոյանն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-վրացական հարաբերություններում:

Վրաստանի նախագահը նաև իր շնորհավորանքները փոխանցեց Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

Նախագահ Մարգվելաշվիլին իր խոսքում գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկրների միջև գոյություն ունեն ակտիվ քաղաքական երկխոսություն, բարձր մակարդակի ինտենսիվ շփումներ և փոխայցելություններ:

Նախագահ Մարգվելաշվիլին և ՀՀ դեսպանը համակարծիք էին, որ վերընթաց զարգացող հայ-վրացական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն:

Նույն օրը Վրաստանի ԱԳՆ-ում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն էր հանձնել Վրաստանի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանիին:

Փոխնախարար Զալկալիանին, շնորհավորելով ՀՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշեց, որ խորհրդանշական է, որ ՀՀ դեսպանն իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում սկսում է Վրաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում:

Դավիդ Զալկալիանին նաև գոհունակությամբ նշեց, որ վրացական կողմն ուրախ է, որ Վրաստանում տարեցտարի աճում է հայ զբոսաշրջիկների թիվը:

Իր հերթին դեսպան Սադոյանը նշեց, որ կարևոր է, որպեսզի վրացի զբոսաշրջիկները թիվը դեպի Հայաստան ևս աճի՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք կկատարի: