«Մեր բանակը չպետք է լինի բանվորա-գյուղացիական». Լևոն Մկրտչյան

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկտչյանը Factor.am-ի հետ հարցազրույցում շեշտում է, որ սոցիալական արդարության խնդիրն ամենակարևորն է և «բանակում բոլոր խավերը պետք է իրենց ծառայությունը մատուցեն»:

«Մենք հստակ խնդիր ունենք, որ մեր բանակը չլինի բանվորա-գյուղացիական, բոլոր խավերը ներկայացված պետք է լինեն, այս օրենքն ու ողջ փաթեթը շատ կարևոր փոփոխություններ են բերում զորակոչի տրամաբանության մեջ` նաև այդ արդարության պահպանման իմաստով: Իհարկե, հասարակական լուրջ հսկողություն է անհրաժեշտ, որովհետև հասարակությունը պետք է վստահ լինի, որ արդարության սկզբունքը չի խախտվում»,- ասում է նա:

Նախարարը վստահ է, որ կրթության և գիտության զարգացման վրա տարկետման իրավունքի սահմանափակման ազդեցության հնարավոր ռիսկերը նվազեցվելու են, և տարկետման փոխարեն մոտիվացիայի նոր դաշտ է ստեղծվելու:

«Տարկետումը, կրթական որակի տեսակետից, դարձել էր կրթություն ստանալու հիմնական մոտիվացիան, գոնե երիտասարդների համար: Պետք է առաջարկենք նոր մոտիվացիա, օրինակ անվճար տեղերի մեծացում, աշխատատեղերով ապահովում, այսինքն՝ այս ուղղությամբ պետք է մեր ջանքերը գնան, քանի որ կեղծ մոտիվացիա էր բանակից ազատումը կրթություն ստանալու համար»,- ասում է նախարարը՝ ներկայացնելով խնդիրների լուծման հիմնական ուղղությունները:

Լևոն Մկրտչյանը հավաստիացնում է, որ կառավարության բոլոր գերատեսչություններում առկա է ընկալումը, որ կրթության ոլորտի ֆինանսավորումը ոչ թե ծախս է, այլ՝ ներդրում, որը պետության զարգացման հիմնական գրավականն է, մինչդեռ բյուջեի հատկացումներն այդ մասին չեն վկայում: Օրինակ, 2018-ի բյուջեում շուրջ 712.4 մլն դրամով կրճատվել է կրթությանը տրամադրվող ֆինանսավորումը, սակայն դրան զուգահեռ Պետական Եկամուտների կոմիտեին 2,414 մլրդ դրամ է հատկացվել «պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»-ի համար: Կամ, 2011 թ. ի վեր Ոստիկանության բյուջեն աճել է շուրջ 185 տոկոսով, մինչդեռ կրթության բյուջեն՝ 15: Տարեցտարի կրթությանը տրամադրվող գումարները պետական բյուջեի մասնաբաժնում նվազում են, եթե 2007 թվականին այն բյուջեի 15 տոկոսն էր կազմում, ապա 2016-ին՝ ընդամենը 8.5 տոկոսը:

«Շատ կարևոր է, որ բյուջեն բաշխելու ժամանակ պետությունը ցույց տա իր կամքը, թե որ ուղղությունն է գերակա, կա մի գիծ, որը նաև նշան է դոնորների համար, և մենք բոլորս պետք է ֆիքսենք, ոչ միայն այսօրվա, այլ նաև հեռանկարի համար, որ Հայաստանի Հանրապետությունում, որքան էլ դժվար ժամանակներ լինեն, այդ երկու տոկոսի գիծը չենք իջեցնելու, և կրթության ֆինանսավորումը չի լինի ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելի պակաս, որպեսզի կամքը հստակեցվի»,- վստահեցնում է ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

 

Գայանե Աբրահամյան