Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սարատովի մարզի Էնգելս քաղաքում կիրակի՝ դեկտեմբերի 7-ի գիշերը, հարձակման է ենթարկվել նավթաբազա, հայտնում է DW-ն։ Ըստ ալիքի՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածը բազայում հրդեհ են առաջացրել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պաշտոնական կառույցները դեռ չեն հաստատում նավթաբազայի վնասման փաստը։

Ավելի վաղ տարածաշրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը Telegram-ի իր ալիքով զգուշացրել էր ԱԹՍ հարձակման ռիսկի մասին։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ գիշերվա ընթացքում Սարատովի մարզի երկնքում խոցվել է 42 ուկրաինական անօդաչու։

Դրոնների հարվածի է ենթարկվել Ռոստովի մարզը։ Անօդաչուն վնասել է էլեկտրահաղորդման գծի հենասյունը, ինչի հետևանքով 250 բնակիչ մնացել է անլույս։

Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանությունը «խափանել և ոչնչացրել» է 77 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչուներ։ Դրանցից 42–ը խոցվել են Սարատովի մարզում, 12–ը՝ Ռոստովի, 10–ը՝ Ղրիմում, 9–ը՝ Վոլգոգրադի մարզում, երկուսը՝ Բելգորոդում, իսկ մեկական՝ Աստրախանում և Չեչնիայում։