Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում MLS-ի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Երեք տարի առաջ ես որոշեցի տեղափոխվել MLS, իսկ այսօր մենք չեմպիոն ենք։ Մենք նաև հասել էինք ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ։

Անցած տարի մենք դուրս մնացինք փլեյ-օֆֆից հենց առաջին փուլում։ Այս տարի MLS-ում հաղթելը մեր հիմնական նպատակներից էր։ Թիմը մեծ ջանքեր է գործադրել։ Տարին շատ երկար էր, բազմաթիվ խաղերով, և մենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում կարողացանք կատարել մեր առաջադրանքը։ Սա այն պահն է, որին ես սպասում էի, և որին սպասում էր ամբողջ թիմը։ Սա շատ հաճելի և արժանի հաղթանակ է բոլորիս համար»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Կանադական «Վանկուվեր Ուայթքեփսի» դեմ եզրափակիչի խաղում Մեսին դարել էր 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով «Ինտեր Մայամիին» հաղթել 3։1 հաշվով ու պատմության մեջ առաջին անգամ դառնալ MLS-ի չեմպիոն։

38-ամյա արգենտինացին նվաճել էր կարիերայի 48-րդ տիտղոսը՝ թարմացնելով համաշխարհային ռեկորդը։ Այդ ցուցանիշով երկրորդը բրազիլացի Դանի Ալվեսն է, որն ունի 45 տիտղոս։

MLS-ի ավարտված մրցաշրջանում Լիոնել Մեսին մասնակցել է 34 հանդիպման, դարձել 35 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև ճանաչվել էր փլեյ-օֆֆի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ։