Դուբայում գրանցված ընկերությունը 5 տարի մոլորեցրել է ՀՀ կառավարությանը և որևէ պատասխանատվություն չի կրել

Լուրեր

12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը նոյեմբերի 9-ին հաղորդագրություն տարածեց, թե՝ հրաժարվում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ կնքած կոնցեսիոն պայմանագրից: Բացի նրանից, որ հաղորդագրությունը համընկավ երկաթուղու մասին մեր ծավալուն ռեպորտաժին՝ տարածվելով դրանից երեք օր անց, հայտարարությունն այլ ուշագրավ բաղադրիչներ ունի: Նախարարությունը նշում է, որ պետք է 316 կմ երկարությամբ երկաթուղի կառուցվեր Գավառից Մեղրի: «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը պետք է աներ մի քանի գործողություններ՝ կոնկրետ ժամանակահատվածներում:

«Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը»: Ուստի գործադիրը որոշել է ջանքեր գործադրել երկաթուղու կառուցումն իրականացնել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ:

Կառավարությունը Դուբայում գրանցված «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի հետ պայմանագիրը կնքել էր 2012թ.՝ երկաթուղու կառուցման մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից 4 տարի անց: Ընկերության տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին պայմանագիրը կնքելիս վստահեցրել էր, թե «Կոնցեսիայի հիմքում ընկած է այն գաղափարը, որ չի պահանջվելու որևէ պետական երաշխավորություն, նախագծի իրականացումը Հայաստանի կառվարությանը ֆինանսական պատասխանատվության տակ չի դնում: Ընկերությունը, սակայն, շարունակաբար խախտել է պայմանների կատարումը, չնայած դրան՝ 5 տարի կառավարությունը համբերել է, ոչինչ չի ձեռնարկել, իսկ եթե ձեռնարկել է, ապա այդ մասին ոչինչ հայտնի չէ:

Այս ընկերությունը պետք է համակարգված աշխատեր 2009թ. ստեղծված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ հետ: Բայց 2017թ․ հունվարի 12-ին կառավարությունը լուծարեց հիմնարկը ու որպես հիմնավորում նշեց, թե կոնցեսիոներ «Ռասիա» ՖԶԷ ընկերության հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են: Փաստորեն, «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ին հատկացված 318.5 մլն դրամը միջոցների փոշիացում էր՝ նաև «Ռասիա» ՖԶԷ-ի պատճառով:

Ու այսօր կառավարությունը հանգիստ հայտարարում է՝ պայմանագիրը չեղարկելու ենք: Իսկ ո՞վ է վնասները կրելու:

Ընդամենը մի փոքրիկ զուգահեռ անցկացնենք դարձյալ շատ չարչրկված մեկ այլ նախագծի՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հետ, որը պետք է կառուցվեր 10 տարում, սակայն երկաթուղու պես, այն սպառնում է կառուցվել մի քանի սերունդ շարունակ: 2009 թվականին Հայաստանը Ասիական զարգացման բանկի հետ կնքեց 170 մլն դոլարի պայմանագիր, բայց ճանապարհը սկսեց կառուցել 3 տարի անց, ինչի համար ստիպված եղավ չօգտագործված վարկի դիմաց բանկին փոխանցել 300 հազար դոլար «պարտավորության վճար», բնականաբար՝ պետական բյուջեից: Այդպպես էլ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց վարկը ժամանակին չծախսելու հետևանքով առաջացած 300 հազար դոլարի կորստի համար: Այս դեպքում՝ «Ռասիա» ՖԶԷ ընկերությունը 5 տարի ուշացրել է, բայց կառավարությունը հեշտորեն ասում է՝ ցտեսություն: Ինչ վերաբերում է երկաթուղու կառուցմանը, ապա դրա հետ կապակցված ընկերությունների՝ հերթականորեն գործից դուրս մղվելը գուժում է ծրագրի տապալումը:

Կարող ենք ներողություն խնդրել հոռետեսության համար, բայց դրանից ոչինչ չի փոխվի:

 

Սևակ Հակոբյան