Անցնող 2017-ի ողջ ընթացքում քիչ չեն դեպքերը, երբ հանրության տարբեր շերտերը, պրոֆեսիոնալ կամ ոչ մասնագիտական շրջանակները, բողոքի ձայն բարձրացրին մեր կյանքում առկա բացասական երևույթների դեմ: 2017-ին ընդվզումների տասնյակ դեպքեր գրանցվեցին, պայքարի միանգամայն տարբեր մեթոդներով, հիմնականում՝ փոքր ընդգրկվածությամբ: Որպես օրինակներ կարելի է հիշել Երևանի ավագանու ընտրություններն ու «Երկիր Ծիրանիի»՝ երեք հոգանոց խմբակցության արմատական գործունեությունը քաղաքապետարանում, այլոց …

