ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չի պատրաստվում ժամանակից շուտ հեռանալ պաշտոնից: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ Քաթարի ԱԳ նախարարի հետ հանդիպումից առաջ, փոխանցում է tass.ru-ն: «Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ»,- ասել է նա՝ հավելելով, որ այնքան է մնալու իր պաշտոնում, որքան թույլ կտա նրան նախագահը։ Հիշեցնենք, որ CNN-ը հաղորդել էր՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը …

