Մոսկվայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ «Սխոդնենսկայա» մետրոկայարանի մոտ, ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ, հայտնում է ria.ru-ն։ Տեղեկությունը հաստատել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը: Զոհեր չկան, երեք մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Այժմ իրավապահները փորձում են պարզել ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները:

