Սիրիայի արտգործնախարարությունը արձագանքել է Էրդողանի հայտարարությանը
Քաղաքականություն
29.12.2017 | 10:30Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում մասնավորապես թուրք նախագահը Ասադին անվանել էր «ահաբեկիչ». փոխանցում է EH-ն:
«Սիրիայի և սիրիացի ժողովրդի դեմ գործած կոտորածները և դաժանությունները կոծկելու նպատակով Էրդողանը շարունակում է թուրք ժողովրդին և հասարակությանը շփոթության մեջ գցել, ինչպես նաև անհիմն հայտարարություններ անել»,-ըստ թուրքական «Haber.sol» լրատվամիջոցի՝ նշված է եղել Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը Ասադին մեղադրեց այն բանում, որ իբր վերջինս Սիրիայի ժողովրդի նկատմամբ «ահաբեկչություն է իրականացնում պետական մակարդակով»: