Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դառնում է Իրանի հետ բանակցություններում ամերիկյան կողմի գլխավոր ներկայացուցիչը և դիտարկում է Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, կոշտ գծի կողմնակից Մոհսեն Ռեզայիի հետ դեմ առ դեմ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը՝ պատերազմին վերջ դնելու ջանքերի շրջանակում։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի պաշտոնյաների հաղորդմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին և գործընկերներին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Վենսի կողմից բանակցությունների վերսկսմանը և նրան լիազորել է գլխավորել դրանք։ Ուղիղ հանդիպման հնարավորության շուրջ քննարկումները դեռևս նախնական փուլում են։ Հոկտեմբերին Վենսը նամակ էր ուղարկել Ռեզայիին՝ հանդիպման դիմումով։ Թեև հանդիպման ամսաթիվ դեռ սահմանված չէ, կողմերը միջնորդների միջոցով քննարկում են հետագա քայլերը։

ԱՄՆ փոխնախագահի հանդիպումն Իրանի անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ արտասովոր երևույթ կլինի։

Վենսն ավելի ակտիվ դեր է ստանձնել, քան հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆն ու Ջարեդ Քուշները, որոնք շարունակում են կենտրոնանալ ռուս-ուկրաինական պատերազմի վրա։ Թրամփը մասնավոր զրույցներում քննադատել է հունիսին ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը, որի շուրջ բանակցություններին Վենսը նույնպես մասնակցություն է ունեցել։ Նրա կարծիքով՝ այդ փաստաթուղթն Իրանին ժամանակ է տվել վերախմբավորվելու համար՝ նախքան ԱՄՆ-ի կողմից շրջափակում սահմանելը։ Սպիտակ տունը հերքել է, թե նախագահը փոխել է իր դիրքորոշումը։

Վենսը նաև հրապարակայնորեն հայտարարել է, որ պատերազմը Հանրապետական կուսակցության համար դարձել է միջանկյալ ընտրություններում կրած պարտության պատճառներից մեկը։

Հանդիպման հնարավոր անցկացման վայրերից մեկը Կատարի մայրաքաղաք Դոհան է։ Իրանը պահանջում է մինչև բանակցությունների վերսկսումը վերացնել շրջափակումը, ազատել սառեցված ակտիվները և մեղմացնել նավթի արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այդ պահանջներն անվանել է «լիովին անիրատեսական»։

Միջնորդները քննարկման են ներկայացրել վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր։ Դրանց թվում են ԱՄՆ-ի կողմից ավիակիրների հետքաշումը և նավահանգիստների շրջափակման թուլացումը՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցով 25 լցանավերի անցումն ապահովելու դիմաց։ Իրանի պաշտոնյաները շարունակում են կասկածանքով վերաբերվել մոտ ապագայում համաձայնության հասնելու հնարավորությանը և մտահոգված են ԱՄՆ-ի նոր հարվածների վտանգով։ Ռեզային բանակցություններն անվանել է «երևակայական» և բացառել հարստացված ուրանի դուրսբերումը։

Վենսի մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ։ The Wall Street Journal-ն իր հրապարակումը պատրաստել է՝ հիմնվելով ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի պաշտոնյաների, ինչպես նաև բանակցություններին ծանոթ անձանց տեղեկությունների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի