Իտալիայի նախագահն արձակել է երկրի խորհրդարանը
Քաղաքականություն
29.12.2017 | 11:23Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան հինգշաբթի օրը արձակել է երկրի ազգային խորհրդարանը. տեղեկացնում է ria.ru-ն:
Մինչ այդ, համաձայն Իտալիայի Սահմանադրության, երկրի ղեկավարն ընդունել է վարչապետին և օրենսդիր մարմնի երկու պալատների խոսնակներին:
Նշվում է, որ խորհրդարանական հաջորդ ընտրությունները նշանակվել են 2018թ.-ի մարտի 4-ին: