Նախօրեին Արաբկիր վարչական շրջանում մի տղամարդ ավազակային հարձակման է ենթարկվել: «Փաստինֆո»-ին դեպքի վերաբերյալ հաջողվեց պարզել, որ 3 անհայտ անձինք տղամարդուն ծեծել են, ապա հափշտակել են նրա հեռախոսը, որից հետո էլ դանակով հարվածել են ուսին: Մեր տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկված տղամարդը «Բասեմ Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրենն է: Դեպքից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու:

